Արև

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։
Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կպատվենք, քեզ կգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։
Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։
Տես թե ինչպե՜ս փթթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։
Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։
Չէ՛, արև ջան, էլ չգնաս,
Էլ չթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ գիտես արևի մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ
գտնել համացանցից։ Արեգակը աստղ է Արեգակնային համակարգի կենտրոնում: Այն համարյա կատարյալ գունդ է կազմված մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից:  Այն ունի մոտավորապես 1,392,684 կմ տրամագիծ մոտավորապես 109 անգամ երկրի տրամագծից երկար, և նրա զանգվածը (2×1030 կգ, Երկրինի 330,000 պատիկը) Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը:

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով: Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 % ավելի նվազ պայծառություն ունեն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակը արտադրում է էներգիան հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։

Արեգակը գտնվում է 26 000 լուսային տարվա հեռավորության վրա՝ Ծիր Կաթինի կենտրոնից և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225—250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լույսային տարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում։

Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսեյի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» — բարձր խտության գոտիում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» — ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ:

Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, մեկ պտույտ անելով 225 – 250 միլիոն տարում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում[17]։
Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» – բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» – ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m

Արեգակը հստակ սահմաններ չունի, սակայն լուսոլորտից վեր` բարձրության աճին զուգահեռ ցուցչային կերպով, նվազում է խտությունը[26]։ Սակայն, պայմանականորեն՝ Արեգակի շառավիղը համարվում է կենտրոնի և լուսոլորտի եզրի հեռավորությունը[27]։ Ըստ այս սահմանման՝ Արեգակը գրեթե կատարյալ գունդ է՝ 9×10−6 էլիպսայնությամբ[28], ինչը նշանակում է, որ բևեռային և հասարակածային տրամագծերի տարբերությունը ընդամենը 10 կմ է[29]։ Մոլորակների մակընթացային ուժերը չափազանց թույլ են և Արեգակի ձևի վրա էական ազդեցություն չեն ունենում[30]։ Հասարակածում Արեգակը ավելի արագ է պտտվում, քան բևեռներում։ Այս տարբերությունը պայմանավորված է կոնվեկցիայով (ջերմության տեղափոխություն) և Կորիոլիսի ուժով (Արեգակի պտույտի պատճառով)։ Աստղերով սահմանված հաշվարկման համակարգում Արեգակի պտույտի պարբերությունը հասարակածում 25.6 օր է, իսկ բևեռներում՝ 33.5 օր[31]։

Արեգակնային հաստատունը միավոր մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան է։ Արեգակնային հաստատունը Արեգակից մեկ աստղագիտական միավոր հեռավորության վրա (այսինքն՝ Երկրի վրա կամ Երկրին մոտ) մոտավորապես 1368 վտ/մ2 է[32]։ Այս էներգիան մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում, ինչի արդյունքում մակերևույթ ավելի քիչ էներգիա է հասնում (մոտավորապես 1000 վտ/մ2[33]: Երկրի մթնոլորտի վերին շերտում արեգակնային ճառագայթումը կազմված է՝ 50% ինֆրակարմիր լույսից, 40% տեսանելի լույսից և 10% ուլտրամանուշակագույն լույսից[34]։ Մթնոլորտը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման 70%-ը՝ հատկապես կարճալիք մասը[35]։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները իոնացնում են Երկրի մթնոլորտի վերին շերտը՝ ստեղծելով իոնոլորտ[36]։

Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:

Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են:

Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից: 

Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:

  1. Նամակ գրի՛ր արևին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *